Կատալոնական «Բարսելոնա»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանը կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայում:
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը տրանսֆերի է հանել թիմի 29-ամյա կիսապաշտպանին, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուս»-ը:
Նշվում է, որ իտալական ակումբում Արդա Թուրանին դիտարկում են որպես Պոլ Պոգբայի փոխարինող:
Հիշեցնենք, որ Արդա Թուրանը «Բարսելոնա»-ի կազմում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: