ՖԻՖԱ-ի վարկածով՝ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ Պելեն կմասնակցի 2016 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը:
Առողջական խնդիրների պատճառով բրազիլացի ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել Օլիմպիական կրակի տեղափոխման արարողությանը, սակայն կարող է պաշտոնապես վառել այն օգոստոսի 5-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պելեն «Ռիո 2016»-ին նվիրված երգ էր ձայնագրել: