Սլովակիայում անցկացվել է շախմատի պատանիների Համաշխարհային օլիմպիադայի մեկնարկային 2 տուրը: Հայաստանի Մ-16 հավաքականը, որի կազմում ընդգրկված են Հայկ Մ. Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Դավիթ Միրզոյանը և Արփինե Գրիգորյանը, երկու տուրում էլ հաղթանակներ է տարել:
Առաջին տուրում հայ շախմատիստները 4:0 հաշվով հաղթել են Գերմանիայի երրորդ թիմին, երկրորդ տուրում` 3:1 հաշվով առավելության են հասել դանիացիների նկատմամբ:
Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն է Ղազախստանի հավաքականը: