Մյունխենի «Բավարիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Իտալիայի հետ խաղի մասին:
«Մեծ հիասթափություն էի ապրել 2012-ին իտալացիներից կրած պարտությունից: Անհամբերությամբ եմ սպասում Իտալիայի հավաքականի հետ խաղի մեկնարկին:
Գերմանիայի հավաքականը կարող է հասնել հաղթանակի ցանկացած մրցակցի նկատմամբ: Վստահ եմ, որ Իտալիայի հետ հանդիպումը մեզ համար վերջինը չի լինի այս մրցաշարում», – ասել է Մյուլլերը:
Հիշեցնենք, որ «Եվրո 2016»-ի ¼ եզրափակչի Գերմանիա – Իտալիա հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին: