Խոսեպ Գվարդիոլան մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել «Մանչեսթեր Սիթի»-ում:
Իսպանացի մասնագետը նշել է այն 7 ֆուտբոլիստների անունները, ում ցանկանում է տեսնել իր թիմում: Գվարդիոլան հուսով է, որ «քաղաքայիններ»-ը ձեռք կբերեն նրանց իրավունքներն առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում:
Նրա տրանսֆերային ցուցակում են Իլկայ Գյունդողանը («Բորուսիա Դ.»), Ջեկ Ուիլշիրը («Արսենալ»), Էմերիկ Լապորտը («Ատլետիկ»), Դենի Ռոուզը («Տոտենհեմ»), Լերոյ Սանեն («Շալկե»), Ջոն Սթոունզը («Էվերթոն») և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը («Արսենալ»):
Թիմի ներկայիս ֆուտբոլիստներից Գվարդիոլան հույսեր է կապում միայն Վենսան Կոմպանիի, Սերխիո Ագուերոյի, Քևին դե Բրյուինեի և Ֆերնանդինյոյի հետ: