Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում իր թիմի մրցակցի` Մադրիդի «Ատլետիկո»-ի և գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին:
«Սիմեոնեն մեծ աշխատանք է կատարում: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Դիեգոն հիանալի գիտի ֆուտբոլը, իր թիմը և այն, թե ինչ պետք է անել` եզրափակիչ անցնելու համար:
Երկու ամիս է անցել այն օրվանից, երբ մենք Պրիմերայի շրջանակներում 0:1 հաշվով զիջեցինք «Ատլետիկո»-ին: Այս ընթացքում մենք շատ ենք աշխատել: Դժվար կլինի ընդունել պարտությունը: Մենք մտածում ենք միայն հաղթանակի մասին:
Երջանիկ եմ և հուզված: Զգացումներս խառնվել են: Ուրախ եմ, որ կարող եմ աշխատել այս հրաշալի թիմի հետ: Կձգտեմ կատարելագործվել` մեծագույն մարզիչ դառնալու համար»,-Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը: