Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հղել «Լեսթեր»-ի հասցեին, որն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջձանում նվաճել է չեմպիոնի կոչումը։
« «Լեսթեր»-ի չեմպիոնությունն ամենամեծ սենսացիան էր, որը տեսել եմ Անգլիայում։ Միաժամանակ այն ամենամեծ նվաճումն է, որը երբևէ տեսել եմ։ Նրանք դրան հասան թիմային ֆանտաստիկ ոգու շնորհիվ։
Զարմանալի է, որ «Լեսթեր»-ն ամբողջ մրցաշրջանում ընդամենը 3 պարտություն է կրել՝ հաշվի առնելով մրցակիցների խաղամակարդակը։ Չգիտեմ՝ ինչ սպասել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանից»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։