«Ինտեր»-ի նախագահ Դեյան Ստանկովիչը հավատացած է, որ ապագայում Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ստանձնելու է միլանյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
«Մենք արդեն չորրորդ անգամ ենք այս թեմայով խոսում: Ըստ ամենայնի՝ կգա մի օր, երբ Սիմեոնեն կտեղափոխվի «Ինտեր», բայց ոչ վաղը կամ էլ առաջիկա մրցաշրջանում: Մանչինին այստեղ է, որպեսզի մնա»,- «Mediaset Premium»-ի հետ զրույցում ասել է Ստանկովիչը:
Հիշեցնենք, որ «Ինտեր»-ն Ա Սերիայի 36-րդ տուրում պարտվեց «Լացիո»-ին ու կորցրեց Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղակությանը մասնակցելու տեսական հնարավորությունը: