Անգլիական «Տոտենհեմ»-ի հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ «շնաձկեր»-ն ի զորու են նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը, տեղեկացնում է Goal.com-ը:
««Տոտենհեմ»-ը երիտասարդ թիմ ունի, որն ի զորու է նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթը: Վստահ եմ, որ մեզ փայլուն ապագա է սպասվում»,- հայտարարել է Քեյնը:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմ»-ն այժմ զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 3-րդ հորիզոնականը: