Իտալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում «Միլան»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ջենոա»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Կառլոս Բական և Կեյսուկե Հոնդան:
«Ջենոա»-ի կազմից աչքի ընկավ Ալեսիո Չերչին: Այսպիսով, «Միլան»-ն այս հաղթանակից հետո իր ակտիվում գրանցեց 43 միավոր և զբաղեցրեց Իտալիայի ընթացիկ առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
«Միլան»-«Ջենոա»` 2:1
1:0 Բակա (5′), 2:0 Հոնդա (64՛), 2:1 Չերչի (90՛)