Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին ազատել է մարզումներից, տեղեկացնում է MUTV-ն:
«Չեմ կարող ասել, թե երբ շարք կվերադառնա Շվայնշտայգերը: Ես նրան հանգիստ եմ տվել, որպեսզի նա կարողանա փոփոխության ենթարկել իր միտքը:
Սա սովորական երևույթ է: Երբ ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստանում, նա պետք է հանգիստ ունենա: Նույնը ես արել եմ Վալենսիայի, Ռոխոյի և Լյուկ Շոուի հետ»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը: