ՈւԵՖԱ-ն 150 մլն եվրո կհատկացնի ակումբներին, որոնց խաղացողները մասնակցել են «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարին կամ կմասնակցեն եզրափակիչ մրցաշարին:
Ընդ որում, վճարումները, որոնք կհաշվարկվեն Ֆրանսիայում կայանալիք մրցաշարի ավարտից հետո, կստանան նաև այն ակումբները, որոնց խաղացողները չեն մասնակցել եզրափակիչ փուլին:
100 մլն եվրո կբաշխվի այն ակումբների միջև, որոնց ֆուտբոլիստները կխաղան Ֆրանսիայում, 50 մլն՝ բոլորին: «Եվրո-2012»-ի արդյունքներով, օրինակ, 575 ակումբներ մաս են ստացել ՈւԵՖԱ-ի 100 մլն-անոց ֆոնդի վճարումներից: