«Ուլիս» ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով Հայաստանի առաջնությանը չմասնակցելու տեղեկատվական հոսքերում հրապարակումներ են եղել նաև այն մասին, որ իբր ակումբի հետ առնչություն է ունեցել Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին բաժնետեր, տնօրենների խորհրդի անդամ Ջևան Չելոյանցը։
Իրականում հայտնի գործարարը «Ուլիս» ակումբի հետ չէր կարող առնչություններ ունենալ և երբեք չի ունեցել շատ պարզ պատճառով, քանի որ Ջևան Չելոյանցը Երևանի «Բանանց» ակումբի հովանավորն է և իր ներդրումներն ու կառավարման փորձը կիրառում է հենց այդ ակումբում:
ՀՖՖ մամուլի ծառայություն