Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն Սոչիում ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել «Բալթիկա»-ի հետ:
Խաղն ավարտվել է «Վոլգա»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Հանդիպմանը մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի ու «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը, ում հաջողվել է 30-րդ րոպեին խփել խաղի մեկնարկային գնդակը: Այս մասին հաղորդում է թիմի պաշտոնական կայքը: