Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ավելորդ է համարում տարվա լավագույն մարզիկների ցանկի վերաբերյալ խոսակցությունները:
Մասնավորապես, մարզասերների համար անհասկանալի է, թե ինչու ցանկում ներառված չեն Լևոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Այս հարցին Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին` նշելով, որ լավագույններին որոշել են մարզական լրագրողները:
«Լավագույն տասը մարզիկներին որոշել են մարզական լրագրողները, ես համամիտ եմ այդ տասնյակի հետ: Իհարկե, Հենրիխ Մխիթարյանն ու Արոնյանը մեծ մարզիկներ են ու մեծ հեղինակություն են բերում Հայաստանի Հանրապետությանը, պետք չէ յուրաքանչյուր տարի այս հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Մանրամասները՝ տեսանյութում