«Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը բանակցություններ է սկսել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի հետ՝ նրան «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձնելու կապակցությամբ։
Ֆերգյուսոնը, ով ներկայում զբաղեցնում է մանչեսթերյան ակումբի ղեկավարության խորհրդականի պաշտոնը, Ռոնալդուի հետ հանդիպել է նոյեմբերի 9-ին՝ Լոնդոնում, որտեղ կայացել է Ռոնալդուի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել պորտուգալական «Սպորտինգ»-ից։ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ անձամբ բանակցել էր Ֆերգյուսոնը։