Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն այսօր ստացել է 2014/15 թթ. մրցաշրջանի Եվրոպայի լավագույն ռմբարկուի՝ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը:
Հավելենք, որ Իսպանիայի 2014/15թթ. առաջնության շրջանակներում Ռոնալդուն կարողացել է դառնալ 48 գոլի հեղինակ: