«Վիլյառեալ»-ի գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը ճանաչվել է Իսպանիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն գլխավոր մարզիչը:
Սեպտեմբերին «Վիլյառեալ»-ը ոչ մի պարտություն չի կրել: «Դեղին սուզանավ»-ը հաղթել է «Գրանադա»-ին, «Մալագա»-ին և երկու անգամ «Ատլետիկո»-ին:
Պատմության մեջ առաջին անգամ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Վիլյառեալ»-ը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: