«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան վստահ է, որ իր հայրենակից Դավիդ Դե Խեան կնպաստի «կարմիր սատանաներ»-ի հաջողություններին:
«Շատ ուրախ եմ, որ Դե Խեան մնաց «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Նա աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Անշուշտ, նա կնպաստի մեր թիմի հաջողություններին»,- Tmw-ը մեջբերում է Մատայի խոսքերը:
Հիշեցնենք, որ Դե Խեան մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը, սակայն գործարքը ձախողվեց վերջին պահին: