Իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը ներողություն է խնդրել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ռաֆինյայից, ով ծանր վնասվածք է ստացել իր պատճառով:
«Դժվար է լսել ծանր վնասվածքի մասին: Ես չէի ցանկանում քեզ վնասվածք հասցնել: Հուսով եմ, որ շուտով քեզ կտեսնեմ խաղադաշտում: Գրկում եմ»,- գրել է Նայնգոլանը թվիթերյան իր միկրոբլոգում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռաֆինյան այսօր բուժզննում է անցել, որից հետո հայտնի է դարձել, որ նա ստացել է աջ ենթածնկային հոդի և ծնկահոդի հետին ջլերի կտրվածք։