Դորտմունդի «Բորուսիա»-ն 2014/15 թթ. մրցաշրջանում վատ ելույթներից հետո կարողացավ վերգտնել իր խաղը և մինչմրցաշրջանում ներկայացավ արդեն այլ մարտավարությամբ:
«Բզեզներ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի գլխավորությամբ թիմի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Մարկո Ռոյսը և Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարողացան ֆանտաստիկ եռյակ կազմել և ռմբակոծել մրցակիցների դարպասները:
Ձեզ ենք ներկայացնում «Բորուսիա»-ի հարձակման եռյակի լավագույն դրվագները: