Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Ես զրույց եմ ունեցել Մոուրինյոյի հետ, որտեղ նա ինձ շատ դուրեկան խոսքեր է ասել: Նրա մասին իմ կարծիքը փոխվել է, նա ֆուտբոլիստներին իր ընտանիքի անդամների պես է վերաբերվում։
Մոուրինյոն գնահատում է մեզ և հարգում: Այո, նա քննադատում է իր ֆուտբոլիստներին, սակայն դա անում է միայն ի օգուտ մեզ»,- հայտարարել է Պեդրոն: