Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ծրագրում է վերադարձնել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային թիմի մեկնարկային կազմ, տեղեկացնում է Tribalfootball.com-ը:
Հնարավորություն կա, որ իսպանացին կարող է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի` «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպմանը:
Նշվում է, որ ակումբը մտադիր է նաև երկարաժամկետ պայմանագիր առաջարկել իսպանացի դարպասապահին: