Դանիայի ազգային հավաքականը շարունակում է կորուստներով մոտենալ սեպտեմբերի 7-ին Երևանում կայանալիք «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Հայաստանի հետ հանդիպմանը: Դանիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ դանիացիների ճամբարից վնասվածքի պատճառով հեռացել է Ամստերադամի «Այաքս»-ի ձախ պաշտպան Նիկոլա Բոյլեսենը:
Նա բաց կթողնի սեպտեմբերի 4-ին նախատեսված Դանիա-Ալբանի, ինչպես նաև Հայաստան-Դանիա հանդիպումները:
Մինչ այդ վնասվածք էր ստացել նաև դանիացիների մեկ այլ առանցքային պաշտպան Սիմոն Պոուլսենը: Հարցականի տակ է նաև Լոնդոնի «Տոտենհեմ»-ի և դանիացիների առաջատար Քրիստիան Էրիկսենի մասնակցությունը սեպտեմբերի 7-ի մրցավեճին, քանի որ նա դեռևս ապաքինվում է վնասվածքից, թեև այն այդքան էլ լուրջ չէ: