«Սելթիկ»-ի դարպասապահ Կրեյգ Գորդոնը կրկնակի սեյվ է կատարել «Սենթ Ջոնսոն»-ի դեմ խաղում:
Արդյունքում Շոտլանդիայի առաջնության 6-րդ տուրի խաղում տանտերերը՝ «Սելթիկ»-ի ֆուտբոլիստները 3:1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ:
Հավելենք, որ ընթացիկ առաջնության 6 տուրերում Ռոնի Դեյլի սաները 5 հաղթանակ են տարել և մեկ ոչ-ոքի գրանցել՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: