Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է Լա Լիգայի երկրորդ տուրում «Բետիս»-ի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակը, անդրադարձել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեային:
«Բոլորը լավ խաղացին` Խամեսը, Բեյլը, Ռոնալդուն… Ռոնալդուն ամենահաճախն էր հարվածում մրցակցի դարպասին: Գոլազուրկ շրջանն, անշուշտ, կավարտվի: Ռոդրիգեսը մեծ վարպետ է: Բոլորը գիտեն` ինչպես նա կարող է խաղալ: Գոհ չեմ, որ մրցակցին թույլ տվեցինք վտանգավոր պահեր ստեղծել, բայց արդյունքից գոհ եմ:
Ուրախ եմ, որ Կեյլոր Նավասը փրկում է թիմին, բայց կնախընտրեի, որ նա լիներ անգործության պայմաններում: Դե Խեա՞ն. գոհ եմ իմ սաների խաղից և վայելում եմ ջախջախիչ հաղթանակի բերկրանքը»,- հայտարարել է Բենիտեսը: