Մենեջեր Վադիմ Կորնիլովը հայտարարել է, որ հոլիվուդյան հայտնի դերասան Միկի Ռուրկը մտադիր է աշնանը ռինգ վերադառնալ: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
62-ամյա բռնցքամարտիկը պատրաստ է 6 ռաունդներից բաղկացած մենամարտ անցկացնել: 2014 թվականի նոյեմբերի Ռուրկն իր առաջին մենամարտն անցկացրեց 20-ամյա ընդմիջումից հետո: Նրա մրցակցիցն էր ամերիկացի Էլիոտ Սեյմուրը, ում Ռուրկը նոկաուտի ենաթրկեց երկրորդ ռաունդում:
Դեռ հայտնի չէ, թե ով է լինելու Ռուրկի հաջորդ մրցակիցը: Մենեջերը նշել է, որ դերասանն արդեն 1.5 ամիս քրտանաջան մարզվում է: