Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կարծում է, որ այս տարիներին ֆուտբոլ խաղալու դեպքում նույնպես հաջողություն կգրանցեր:
«Ֆուտբոլը բավական փոխվել է: Եթե ես խաղայի հիմա, ապա կարող եմ գրազ գալ, որ 2 կամ 3 «Ոսկե գնդակ» կստանայի: Իսպանիայի առաջնությունում էլ 50 և ավելի գոլ կխփեի մեկ մրցաշրջանում:
Այժմ աննորմալ է, երբ Մեսսին և Ռոնալդուն մասնակցում են 38-ական խաղի, բայց 50-ից ավել գոլ են խփում»,-Goal.com-ի հետ զրույցում ասել է Ռիվալդոն: