Եվրոպայի լիգայի գավաթի 2015/16թթ խաղարկության որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Շիրակ»-ն այսօր Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում ուժերն է չափելու շվեդական ԱԻԿ-ի հետ։
Դիմակայության առաջին խաղը Շվեդիայում ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարը «Շիրակ»-ի ֆուտբոլիստներին 3 կարմիր քարտ էր ցույց տվել ու թիմի դարպասին 2 11մ հարված նշանակել։