Հուլիսի 13-ից 27-ն «Արարատ»-ն արտագնա ուսումնամարզական հավաք կանցկացնի Կրասնոդարի շրջանի Կրիմսկ քաղաքում: Թիմը կհանգրվանի «Գիգանտ» մարզահամալիրում:
Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ, որոնցից առաջինն «Արարատ»-ը կանցկացնի հուլիսի 15-ին: Մրցակիցն է Ռուսաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Կրասնոդար»-ի հետ:
«Արարատ»-ն արդեն պայմանագրեր է ստորագրել բրազիլացի կենտրոնական պաշտպան Ջուլիանո Խիմենեսի և ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտի հետ:
Արձակուրդից վերադարձել և թիմին է միացել «Արարատ»-ի ավագ Ալեքսանդր Ռակիչը:
«Արարատ» ՖԱ մամլո ծառայություն