Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Շիրակ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Զրինսկի»-ին:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: «Շիրակ»-ը կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել բոսնիական ակումբի դարպասը:
Դուբլի հեղինակ դարձավ Ժան-Ժակ Բուգուին:
Հավելենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին: