Դորտմունդի «Բորուսիա»-ն դիտարկում է Չիրո Իմոբիլեի տրանսֆերի վաճառքի նպատակով ստացած առաջարկները: Foot Mercato-ի փոխանցմամբ` գերմանական ակումբն իտալացի հարձակվողի տրանսֆերի գնորդ է փնտրում, քանի որ ցանկանում է հրավիրել «Անդերլեխտ»-ի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչին:
Իտալացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են «Մոնակո»-ն, «Օլիմպիկ Մարսել»-ն ու «Օլիմպիկ Լիոն»-ը: Այնուամենայնիվ, ֆրանսիական ակումբները պատրաստ չեն վճարել պահանջվող 15 մլն եվրո գումարը:
Հիշեցնենք, որ Իմոբիլեն «Բորուսիա» է տեղափոխվել «Տորինո»-ից` 2014թ.` ստորագրելով 5 տարվա պայմանագիր: