«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՖ ֆան ակումբի ներկայացուցիչները «ջերմ» ընդունելություն էին կամզակերպել պորտուգալացիների համար: Հյուրերը եկել էին անակնկալի: «Զվարթնոց»-ում թեժ էր:
Հիշեցնենք, որ Պորտուգալիա-Հայաստան խաղի ժամանակ մեր ազգային հավաքականին տրամադրվել էր վատ որակի մարզադաշտ նախապատրաստվելու համար, որը նաև բավականին հեռու էր այն մարզադաշտից, որտեղ կայանալու էր խաղը:
Բացի այդ, մարզադաշտ ուղևորվելու ճանապարհին ավտոբուսի վարորդը փոխել էր ճանփուղին` արհեստականորեն երկարացնելով ճանապարհը: Այդ պատճառով մեր ընտրանուն շատ քիչ ժամանակ էր մնացել հանգստանալու, նախավարժանքի և խաղին նախապատրաստվելու համար: