Լոնդոնի «Արսենալ»-ը մոտ է պորտուգալական «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է Daily Express-ը:
«Զինագործներ»-ը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ են վճարել 34,5 մլն եվրո:
Կոլումբիացին «վիշապներ»-ի կազմում հանդես է գալիս մոտ 3 տարի: Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «Պորտու»-ի հետ լրանում է 2017 թվականին:
Ավելի վաղ «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկություն էր հայտնել պայմանագիր կնքել հենց կոլումբիացի հարձակվողի հետ: