Վրաստանի Չակվի քաղաքում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Այժմ հայ շախմատիստուհիներց լավագույն ցուցանիշն է գրանցել Էլինա Դանիելյանը, ով վաստակել է 6.5 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա 1.5 միավոր զիջում է միանձնյա առաջատար Նինո Բատսիաշվիլիին: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: