Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն խոսել է ներկայիս թիմի և Խոսեպ Գվարդիոլայի «Բարսելոնա»-ի մասին, տեղեկացնում է Marca-ն:
«Այս «Բարսելոնա»-ն ավելի մեծ ռեսուրսներ ունի, քան Գվարդիոլայինը: Պեպի հետ մենք գործում էինք միայն հակագրոհներով:
Հնարավոր է, որ այժմ մեր թիմի խաղաոճը փոխվել է: Կարծում եմ, որ այս «Բարսելոնա»-ն ավելի ուժեղ է, քան նախկինում էր»,- հայտարարել է իսպանացի պաշտպանը: