«Միլան»-ի նախագահ Սիլվիո Բերլուսկոնին հուսով է, որ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կգլխավորի իտալական գրանդը:
Բերլուսկոնին մեծ հույսեր է կապում Ադրիանո Գալիանիի հետ, ով Իսպանիա է մեկնել՝ Անչելոտիի հետ բանակցություններ վարելու նպատակով:
«Անչելոտին ցանկանում է հանգստանալ: Հեշտ չէ երկու տարի «Ռեալ»-ի մարզիչ լինել: Բայց ես մեծ հույսեր եմ կապում Գալիանիի հետ, ով անչափ գնահատում և հարգում է Կարլոյին: Կարծում եմ՝ նա կկարողանա համոզել Անչելոտիին վերադառնալ և հզոր թիմ դարձնել «Միլան»-ը»,- Marca-ն մեջբերում է Բերլուսկոնիի խոսքերը: