Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալ»-ի նշանառության տակ է: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա արգենտինացին մասնակցել է 34 հանդիպումների և 19 գոլ խփել:
Ավելի վաղ նշվում էր, որ Իկարդին միլանյան ակումբի հետ նոր պայմանագիր կստորագրի: