Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է Անգլիայի առաջնության 33-րդ տուրի` «Հալ Սիթի»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:
«Դժվար հանդիպում է լինելու, քանի որ մենք հանդես ենք գալու այլ մարզադաշտում: Մեզ համար կարևոր է ամեն խաղում միավոր վաստակելը:
Մենք պետք է կենտրոնանանք մեր ելույթների վրա: Անցյալ տարվա ելույթների փորձերը ցույց են տվել, որ վերջին 5 տուրում կարող է ամեն ինչ փոխվել»,- հայտարարել է Ռոջերսը:
Հավելենք, որ «Հալ Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա այսօր` ապրիլի 28-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: