Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Դժվար հանդիպում է լինելու, սակայն մենք կորցնելու ոչինչ չունենք: Մենք պարտվել ենք տանը, իսկ հիմա շարք են վերադարձել Իբրահիմովիչը և Վերատին, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը:
Շնորհակալ եմ Կանտոնայի խոսքերից: Չնայած, ես համաձայն չեմ նրա հետ: Ես չեմ կարող դասվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքին: Ռոնալդուն և Մեսսին ինձնից մի գլուխ բարձր են»,- հայտարարել է Պաստորեն: