Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին, ով վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ինտեր»-ում, հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Անգլիա, տեղեկացնում է Football Italia-ն:
«Կարծում եմ, որ «Արսենալ» վերադառնալով ես կկարողանամ խաղային պրակտիկա ձեռք բերել: Իմ գործող պայմանագրի ժամկետը «զինագործներ»-ի հետ ավարտվում է հաջորդ տարի:
Ընթացիկ մրցաշրջանում խոչընդոտներ եղան և ես ցանկացա փոփոխություն մտցնել կարիերայումս: Պատրաստ եմ վերադառնալ և հանդես գալ «Արսենալ»-ի կազմում»,- հայտարարել է Պոդոլսկին: