Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-Սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսը արժանացան մեդալի:
Պատանիներից Դանիել Գաբրիելյանը (60կգ) և երիտասարդներից Արման Նիազյանը (48կգ) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը (62 կգ) և Միշա Նազարյանը (82կգ) հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների:
Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին: Այս մասին տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: