Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան բաց է թողնելու Լա Լիգայի 32-րդ տուրի շրջանակներում այսօր կայանալիք «Վալենսիա»-ի հետ խաղը:
Ինյեստան մեջքի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայացած ՊՍԺ-ի հետ առաջին խաղում, որն ավարտվել էր կատալոնական ակումբի հաղթանակով` 1:3 հաշվով: Ինյեստային 53-րդ րոպեին խաղադաշտից դուրս են բերել պատգարակով: Կիսապաշտպանը սուր ցավեր է զգացել գոտկային հատվածում, որտեղ նկատվել է արյունազեղում:
Իսկ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը լիովին ապաքինվել է ու ընդգրկվել հայտացուցակում: «Բարսելոնա» – «Վալենսիա» խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 18:00-ին: