Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերը, տեղեկացնում է Daily Star-ը:
«Քաղաքաբնակներ»-ը կփորձեն գնել Մոդրիչի տրանսֆերն այն դեպքում, եթե «արքայական ակումբ»-ը ձեռք կբերի Թուրինի «Յուվենտուս»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Մոդրիչի տրանսֆերի համար «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստ է վճարել 25 մլն ֆունտ: