Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Հարի Քեյնին` հիանալի նորամուտի կապակցությամբ:
«Ես շատ գոհ եմ և ուրախ Հարի Քեյնի համար: Նրա մասին բազմաթիվ խոսակցություններ էին շրջանառվում: Բոլորս ուրախ ենք, որ Հարին հանդես է գալիս մեր թիմում: Հուսանք, որ սա Քեյնի երկար կարիերայի սկիզբն է:
Կարծում եմ` Հարին ճնշման չի ենթարկվի, քանի որ նա մեծ պրոֆեսիոնալ է: Նա ուշադրության կենտրոնում կլինի և ստիպված կլինի հարմարվել դրա հետ: Այսուհետ Քեյնը կշարունակի բարելավել իր խաղային որակները: Ապագայում նա մեր թիմի կարևորագույն մասը կդառնա»,- Goal. com-ը մեջբերում է Հոջսոնի խոսքերը: