Տհաճ միջադեպեր են տեղի ունեցել «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Չերնոգորիայի և Ռուսաստանի հավաքականների հանդիպմանը:
Խաղի սկզբնամասում տրիբունայից ճայթրուկ է նետվել ռուսաստանյան թիմի դարպասապահ Իգոր Ակինֆեևի ուղղույթամբ: Դարպասապահը այրվածք և ուղեղի ցնցում է ստացել: Խաղը դադարեցվել է: Ակինֆեևը հիվանդանոց է տեղափոխվել:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ խորհրդակցելուց հետո Չերնոգորիա-Ռուսաստան հանդիպումը վերսկսվել է, իսկ անկարգությունները` շարունակվել: Երկրպագուները տրիբունայից դանակ են նետել Դմիտրի Կոմբարովի ուղղությամբ: Հանդիպման 66-րդ րոպեին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը, ինչից հետո ֆանատները տրիբունայից խաղադաշտ նետեցին տարբեր իրեր և բախում տեղի ունեցավ 2 թիմերի ֆուտբոլիստների միջև:
Խաղը դադարեցվեց: Գլխավոր մրցավարը` գերմանացի Դենիզ Այտեկինը հեռացավ խաղադաշտից` ուղևորվելով դեպի հանդերձարան: