Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականը 3-րդն է Եվրոպայում

Լեհաստանի Վալբրժիխ քաղաքում մեկնարկած անցումնային տարիքի՝ մինչև 23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի անդրանիկ առաջնությունում երեկ ավարտվեց ազատ ոճի ըմբշամատի մրցաշարն, որին 27 երկրի 135 ըմբիշ մասնակցեց:

Առաջնությունը ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի ղեկավարությամբ հանդես եկան նաև Հայաստանի 7 պատվիրակներ: Հեղինակավոր այս ստուգատեսում Հայաստանի ներկայացուցիչների նորամուտը հաջող ստացվեց: Նրանից երկուսը դարձան մրցանակակիր: 61կգ քաշային կարգում աշխարհամասի չեմպիոնի տիտղոսին արժանացավ Վոլոդյա Ֆրանգուլյանը (ԲԿՄԱ, անձնական մարզիչ՝ Ցոլակ Հարոյան), իսկ 74 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Գրիգոր Գրիգորյանը (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մարզադպրոց, «Վահան Զատիկյան» մարզական ակումբ, անձնական մարզիչներ՝ Խաչիկ Հարությունյան, Նորիկ Սերոբյան) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:

Բացի այդ, մեր պատվիրակներից երկուսը՝ Նարեկ Սիրունյանն (65 կգ) և Իշխան Պողոսյանը (70 կգ) շատ մոտ էին բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն 3-րդ տեղի համար գոտեմարտերում զիջեցին մրցակիցներին ու ստիպված եղան բավարարվել 5-րդ տեղով: Առաջնությունում մեր ազատ ոճի ըմբիշների ցույց տված արդյունքերը ըստ քաշային կարգերի այսպիսին են.

57 կգ՝ 8.Արտակ Հովհաննիսյան, թիմային հաշվարկային 3 միավոր վաստակեց, 61 կգ՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 10 միավոր, 65 կգ՝ 5.Նարեկ Սիրունյան, 6 միավոր, 70 կգ ՝5. Իշխան Պողոսյան, 6 միավոր, 74 կգ՝ 2.Գրիգոր Գրիգորյան, 9 միավոր, 86 կգ՝ 9.Վահե Թամրազյան, 2 միավոր, 97 կգ՝ 13.Վիկտոր Կազիշվիլի (հաշվակային միավոր են պարգևում մինչև 10-րդ տեղերը գրավողները):
Թիմային պայքարում մեդալների հաշվարկով լավագույն հնգյակն այս տեսքն ունեցավ՝
Ոսկե արծաթե բրոնզե
1. Ռուսաստան՝ 3-0-3
2. Վրաստան՝ 2-2-1
3. Հայաստան՝ 1-1-0
4. Բելառուս՝ 1-0-1
5. Իտալիա՝ 1-0-0

Նշենք, որ ստուգատեսին մասնակցած 27 երկրներից միայն 13-ի ներկայացուցիչներին հաջողվեց մրցանականակիր դառնալ: Իսկ միավորների հաշվարկով թիմային պայքարում լավագույն հնգյակն այս տեսքն ունեցավ ՝ 1.Ռուսաստան՝ 61 միավոր, 2.Վրաստան՝ 57, 3.Ադրբեջան՝ 48, 4.Թուրքիա՝ 44, 5.Հայաստան՝ 36:

Մարտի 26-ին և 27-ին ստուգատեսում մեդալներ կվիճարկեն կանայք: Իսկ մարտի 28-ից պայքարի ոլորտ կներգրավվեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցները: Այստեղ էլ աշխարհամասի չեմպիոնի կոչման համար մղվելիք մրցապայքարին Հայաստանի 5 պատվիրակ է մասնակցելու:

Հայաստանի ըւմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում