Իտալական «Ինտեր»-ի գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկին խոսել է իր կարիերայի ապագա զարգացումների մասին, տեղեկացնում է Sport1.de-ն:
«Ես անհանգիստ չեմ: Վստահ եմ, որ շուտով գոլեր էլ կլինեն: «Արսենալ»-ում խաղաժամանակ չէի ստանում, այդ իսկ պատճառով որոշեցի տեղափոխվել Իտալիա:
Այստեղ ինձ շատ լավ եմ զգում և կարծում եմ, որ կկարողանամ իմ լավագույն կողմերով ներկայանամ իտալական ակումբի երկրպագուներին»,- հայտարարել է գերմանացի հարձակվողը: