Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի Դրեզդենի «Դինամո»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ կիսապաշտպան Մարկո Ռոյսի վնասվածքը լուրջ չէ:
«Ամեն ինչ կարգին է: Մարկոյի վնասվածքը լուրջ չէ: Ես զայրացա, քանի որ կարծում էի, թե Ռոյսը ոտքի կոտրված է ստացել: Բոլորն ինձ այնպես էին նայում, որ նույնիսկ ես հավատացի, որ Մարկոն կոտրել է ոտքը:
Հուսով եմ` հաջորդ անգամ նման իրավիճակներում ինձ ճիշտ ժամանակին կտեղեկացնեն, թե ինչ է կատարվել իրականում և որքանով է լուրջ ֆուտբոլիստի վնասվածքը»,- Sky-ը մեջբերում է մասնագետի խոսքերը: