Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Մարկո Ռոյսի` Դրեզդենի «Դինամո»-ի դեմ խաղում ստացած վնասվածքն ու իր կարծիքը հայտնել հանդիպման ընթացքի վերաբերյալ:
«Ուրախ եմ , որ Մարկոյի վնասվածքը լուրջ չէ: Այն կոտրվածքի տեսք ուներ, և ես պահի տակ զայրացա: Հուսով եմ` հաջորդ անգամ ինձ ավելի շուտ կտեղեկացնեն վնասվածքի լրջության աստիճանի մասին:
Ինչ վերաբերում է խաղին, ապա այն ստացվեց: Գոհ եմ սաներիցս: Կշարունակենք աշխատել նույն ոճով»,- Sky-ը մեջբերում է Կլոպի խոսքերը: